ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը մասնակցել է Վաշինգտոնի ազգային տաճարում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին՝ ինչպես գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է Երևանը 2015-ի Եվրոպական ուսանողական մայրաքաղաք հռչակվելու շրջանակում Երևան ժամանած Եվրոպական ուսանողական միության պատվիրակներին և Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի անդամներին:
«Կոնգրես» հյուրանոցի մեծ հյուրասրահը մայիսի 4-ի երեկոյան իր կլոր սեղանների շուրջ էր հավաքել մի քանի սերունդ՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, նրանց որդիներին, թոռներին ու արդեն նաև ծոռներին:
2015 թ. մայիսի 9-ին մենք մոլորակի բոլոր նորմալ երկրների նման կնշենք գերմանական ֆաշիզմի դեմ նախկին ԽՍՀՄ ժողովուրդների տարած Մեծ հաղթանակի հերթական, 70-րդ տարեդարձը։
Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին Հայաստանում էր «Հարյուր կյանք» մեգանախագծի կազմակերպիչներից, ոչ անհայտ, այս օրերին էլ Սերժ Սարգսյանի ամերիկյան այցը կազմակերպող Ռուբեն Վարդանյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբլովի հանդիպումը դիվանագիտական սկանդալի է վերածվել:
...թե ԱԺ-ում Գալուստ Գրիգորիչի շուրջն օղակը, որ Օսիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպումից հետո բավականին պրկված էր, այս օրերին էլ ավելի է պրկվել` սրելով առանց այդ էլ լարված վիճակը, մասնավորապես «պրեմիաների» մասով:
Մայիսի 7-ին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԱՄՆ-ի առևտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին՝ ՀՀ նախագահի ներկայությամբ, ստորագրեցին ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը։
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...